Երեվանի Թատրոնի Եվ Կինոյի Պետական Ինստիտուտ
Թատրոն
Կարևոր է իմանալ
ք․ Երևան Ամիրյան փող. 26
1944թ-ին հիմնադրվում է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը։ Ինստիտուտում տարբեր տարիներին դասավանդել են արվեստի և մշակույթի անվանի գործիչներ, ինչպիսիք են եղել Հայկուհի Գարգաշը, Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը, Հրաչյա Ղափլանյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Սրբուհի Լիսիցյանը, Լուիզա Սամվելյանը և այլ անվանի մարդիկ։
Այստեղ կան հեռակա և առկա ուսուցման բաժիններ։ Ինսիտուտը ունի հարուստ գրադարան` ավելի քան 44,000 գրքերով, ֆիլմերով և տեսադարաններով։ Ինստիտուտում ուսուցումը իրականացվում է մասնագիտացված և հոսքային լսարաններում, արվեստանոցներում, դահլիճներում, կինո և տեսասրահներում։
Թատրոնի և կինոյի ինստիտուտը ունի մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում և Գորիսում։
5.0
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:30
Կոնտակտներ
+374-60-276221
info@ysitc.am
theatre-institute.mus.am
http://www.ysitc.am
http://www.ysitc.am